«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Էջմիածին» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/65 Ա

18.02.2026

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Էջմիածին» մասնաճյուղը գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 23.01.2026թ., 05.02.2026թ., 12.02.2026թ. և 16.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ․

1. Գրանցել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Էջմիածին» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                   Հովհաննես Խաչատրյան