«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/64 Ա
18.02.2026
«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ.
թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, 192-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ կողմից 05.01.2026թ., 02.02.2026թ., 06.02.2026թ., 09.02.2026թ. և 18.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1. Գրանցումից հանել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Գագիկ Գրիգորյանին:
2. Գրանցումից հանել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Վահագն Աղավելյանին:
3. Գրանցել Վահագն Աղավելյանին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ գործադիր տնօրենի, տնօրինության նախագահի պաշտոնում:
4. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Արտակ Անտոնյանին գրանցել նաև «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում:
5. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Գրիգոր Նավասարդյանին գրանցել նաև «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում:
6. Գրանցել Արմինե Զաքարյանին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում՝ գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցնելու հիմքով (ի պաշտոնե):
7. Գրանցումից հանել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի նախագահի պաշտոնում գրանցված Դանիլ Խաչատուրովին:
8. Գրանցումից հանել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արա Գասպարյանին:
9. Գրանցումից հանել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սոնա Դալալյանին:
10. Գրանցումից հանել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Կարինե Մինասյանին:
11. Գրանցումից հանել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էլինա Մարկարյանին:
12. Գրանցել Փոլ Սվոբոդային «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
13. Գրանցել Արիստոդեմոս Արիստոդեմոուին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
14. Գրանցել Անդրեաս Վիմմերին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
15. Գրանցել Գերնոտ Ռայտերին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
16. Գրանցել Կլաուս Շայթեգելին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
17. Գրանցել Գագիկ Գրիգորյանին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
18. Գրանցել Արման Վարդանյանին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ մուտքագրվելու կամ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան