«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/62 Ա
11.02.2026
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ․ թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ և 216-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11.02.2026թ. թիվ 10 արձանագրություն) և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից 24.12.2025թ., 16.01.2026թ. և 22.01.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել Տիգրան Քալաշյանին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան