«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0030 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագրի քննության 20-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/52 Ա

04.02.2026

«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0030 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագրի քննության 20-օրյա ժամկետը կասեցնելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.02.2026թ. թիվ 7 արձանագրություն) և քննարկելով 23.01.2026թ. «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0030 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0030 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագրի քննության 20-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ