«ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/44 Ա

29.01.2026

«ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 25,000,000,000 (քսանհինգ միլիարդ) ՀՀ դրամ և 12,000,000 (տասներկու միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2026 թվականի դեկտեմբերի 23-ին և հունվարի 16-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 29-ի թիվ 6 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 11-ին (2026 թվականի դեկտեմբերի 23-ին և հունվարի 16-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 25,000,000,000 (քսանհինգ միլիարդ) ՀՀ դրամ և 12,000,000 (տասներկու միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ               Արմեն Նուրբեկյան