«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/33 Ա

21.01.2026

«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 25.10.2011թ. թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 104-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. հունվարի 21-ի թիվ 5 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 23․12․2025թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Հաշվառել «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                Հովհաննես Խաչատրյան