«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/32 Ա
21.01.2026
«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 21-ի թիվ 5 արձանագրություն) և «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ-ի 24.12.2025թ., 16.01.2026թ. և 20.01.2026թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Սոնա Յամուկյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան