«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԻՍԱԿՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/30 Ա

21.01.2026

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԻՍԱԿՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 21-ի թիվ 5 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ 30.12.2025թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԻՍԱԿՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԻՍԱԿՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                           Հ ովհաննես Խաչատրյան