«ՌԵՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/29 Ա

21.01.2026

«ՌԵՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին 

«ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն 2025 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ անվանական արժեքով և 10,000 (տասը հազար) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2026 թվականի հունվարի 16-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 21-ի թիվ 5 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ կողմից 2025 թվականի դեկտեմբերի 23-ին (2026 թվականի հունվարի 16-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ անվանական արժեքով և 10,000 (տասը հազար) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                        Հովհաննես Խաչատրյան