«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության անժամկետ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/28 Ա
21.01.2026
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության անժամկետ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անժամկետ, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2026 թվականի հունվարի 16-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 21-ի թիվ 5 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2025 թվականի դեկտեմբերի 22-ին (2026 թվականի հունվարի 16-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անժամկետ, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան