«ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/26 Ա
21.01.2026
«ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2026 թվականի հունվարի 14-ին և հունվարի 20-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 21-ի թիվ 5 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին (2026 թվականի հունվարի 14-ին և հունվարի 20-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ կամ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան