«Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Վախթանգ Աբրահամյանին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/24 Ա

14.01.2026

«Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Վախթանգ Աբրահամյանին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (14.01.2026թ. թիվ 02 արձանագրություն) և «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից 26.12.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Վախթանգ Աբրահամյանին «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ