«ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/22 Ա

14.01.2026

«ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

 

«ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ-ն 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 20,000 (քսան հազար) հատ, 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 60 (վաթսուն) ամիս մարման ժամկետով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին և 2026 թվականի հունվարի 9-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 14-ի թիվ 02 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 8-ին (2025 թվականի դեկտեմբերի 26-ին և 2026 թվականի հունվարի 9-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 20,000 (քսան հազար) հատ, 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 60 (վաթսուն) ամիս մարման ժամկետով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

          ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ