«Սի քեփիթալ ընդ ինվեսթմենթս» ՍՊԸ ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/18 Ա
07.01.2026
«Սի քեփիթալ ընդ ինվեսթմենթս» ՍՊԸ ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (24.12.2025թ. թիվ 57 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 07.01.2026 թ. թիվ 1 Ա որոշումը և «Սի քեփիթալ ընդ ինվեսթմենթս» ՍՊԸ ստեղծումը նախաձեռնող անձ Ռաֆիկ Սուվարյանի կողմից 29.09.2025թ., 16.10.2025թ., 07.11.2025թ., 04.12.2025թ., 09.12.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. «Սի քեփիթալ ընդ ինվեսթմենթս» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Գարիկ Հովհաննիսյանին:
2. «Սի քեփիթալ ընդ ինվեսթմենթս» ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Մարինե Առուշանյանին:
3. «Սի քեփիթալ ընդ ինվեսթմենթս» ՍՊԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Արսեն Ղազարյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Սուվարյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ