«ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» ՓԲԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/17 Ա

07.01.2026

«ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» ՓԲԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (24.12.2025թ. թիվ 57 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 07.01.2026թ. թիվ 2 Ա որոշումը և «ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» ՓԲԸ ստեղծումը նախաձեռնող անձ Արեն Նալթակյանի կողմից 06.08.2025թ․, 26.08.2025թ․, 29.08.2025թ․, 23.09.2025թ․, 30.10.2025թ․, 28.11.2025թ․, 10․12․2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. «ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Հայկ Հարությունյանին:
2. «ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Տիգրան Բաբայանին:
3. «ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Անի Սարգսյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արեն Նալթակյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ