«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/13 Ա

07.01.2026

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008 թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (07.01.2026 թ. թիվ 01 արձանագրություն) և «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի կողմից 17․12․2025 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Բարտոշ Անդրեյ Բասիային։
2. Գրանցել Միխալ Կոբզային «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ