«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/11 Ա

07.01.2026

«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, 26-րդ կետի 1-ին ենթակետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (07.01.2026թ. թիվ 01 արձանագրություն) և «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 11.07.2025թ., 26․08․2025թ․, 23․09․2025թ․, 21․10․2025թ․, 20․11․2025թ․, 18.12.2025թ. և 25․12․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ տնօրինության անդամ-գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Արսեն Կատվալյանին:
2. Գրանցել Արսեն Կատվալյանին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
3. Գրանցել Հայկ Մկրտչյանին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում։
4. Գրանցել Ռոբերտ Պետրոսյանին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ