«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/10 Ա
07.01.2026
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (07.01.2026 թ. թիվ 01 արձանագրություն) և ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ 15․12․2025 թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
- Գրանցումից հանել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գևորգ Տեր-Հովհաննիսյանին:
- Գրանցել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն-վարչության նախագահի պաշտոնում Գևորգ Տեր-Հովհաննիսյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։