«ՆԱՐՍԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/9 Ա

07.01.2026

«ՆԱՐՍԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

 

«ՆԱՐՍԱՆ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 2025 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 15,000 (տասնհինգ հազար) հատ՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 7-ի թիվ 01 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ՆԱՐՍԱՆ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 1-ին (դեկտեմբերի 23-ին ներկայացված լրացմամբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 15,000 (տասնհինգ հազար) հատ՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԱՐՍԱՆ» ՍՊԸ կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու, կամ «ՆԱՐՍԱՆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ