«ՕԿ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/5 Ա
05.01.2026
«ՕԿ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ 18․12․2025 թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սերյոժա Մանուկյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ