«ՆԵՈ Կրեդիտ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/3 Ա

05.01.2026

«ՆԵՈ Կրեդիտ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, «ՆԵՈ Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ-ի կողմից 15․12․2025թ., 23.12.2025թ. և 29․12․2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՆԵՈ Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ վերստուգողի պաշտոնում գրանցված Միքայել Արաբյանին։
2. Գրանցումից հանել «ՆԵՈ Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Նուբար Բալայանին։
3. Գրանցել «ՆԵՈ Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ վերստուգողի պաշտոնում Մարինե Ղազարյանին:
4. Գրանցել «ՆԵՈ Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում Սվետլանա Մանուչարյանին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԵՈ Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՆԵՈ Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ