«ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/499 Ա
30.12.2025
«ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (10.12.2025թ. թիվ 54 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 219 Ա որոշումը և «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը նախաձեռնող անձի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 04.08.2025թ․, 05.08.2025թ․, 25.08.2024թ․, 26.08.2025թ․, 01.09.2025թ․, 29.09.2025թ․, 24.10.2025թ․, 13.11.2025թ․ և 21․11․2025թ․ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Վարուժան Սահակյանին:
2. «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Սեյրան Սահակյանին:
3. «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Էմմա Սահակյանին:
4. «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Գրիգոր Սահակյանին:
5. «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Մանուկ Գրիգորյանին:
6. «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Կարինե Քոլյանին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ