«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/491 Ա

24.12.2025

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 57 արձանագրություն), «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 19.11.2025թ. և 28.11.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցումից հանել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Ջուլիետտա Աթայանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ մուտքագրվելու կամ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ