«Կվերդի ֆանդ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննարկման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/485 Ա

24.12.2025

«Կվերդի ֆանդ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային  ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննարկման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 57 արձանագրություն) և քննարկելով 20.11.2025թ. և 09.12.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «Կվերդի ֆանդ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել «Կվերդի ֆանդ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննարկման 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կվերդի ֆանդ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Կվերդի ֆանդ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ