«Թիմ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/460 Ա

08.12.2025

«Թիմ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ