«ՖՐԻ ՍԹԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/465 Ա
10.12.2025
«ՖՐԻ ՍԹԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և/կամ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ն 2025 թվականի դեկտեմբերի 2-ին և 9-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 54 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի նոյեմբերի 20-ին (դեկտեմբերի 2-ին և 9-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և/կամ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ մուտքագրվելու, կամ «ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ