«ԷՖ ԱՅ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/464 Ա

10.12.2025

«ԷՖ ԱՅ ԷՄ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային  ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության  30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (10.12.2025 թվականի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «ԷՖ ԱՅ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 27.11.2025 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել «ԷՖ ԱՅ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖ ԱՅ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԷՖ ԱՅ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ