Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/462 Լ
08.12.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Էլեկտրոնային վճարումների համակարգում» կիրառվող ՀՏ հաղորդագրությունների փոխարինումը ԻՍO 20022 ստանդարտի վճարային «MX»-հաղորդագրություններով, ստեղծել գործող վճարային հաղորդագրությունների մշակման անընդհատության հետ կապված միջոցներ և հիմքեր, ինչպես նաև «Էմ-Փի-Այ» նախագծի փակման հետևանքով անվավեր ճանաչել վերջինիս համար սահմանված ՀՏ հաղորդագրությունները,
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին և ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների ամփոփ կատալոգների հաստատման վերաբերյալ» թիվ 1/544Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգ» հավելված 1-ում (այսուհետ՝ Կատալոգ 1) և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգ» հավելված 2-ում (այսուհետ՝ Կատալոգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ