«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/461 Ա
08.12.2025
«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1 կետը, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի կանոնադրության 41-րդ կետը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Հասմիկ Ղահրամանյանին ազատել «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից:
2. Նարեկ Ղազարյանին նշանակել «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ