«Ֆասթ Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/454 Ա

03.12.2025

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (03.12.2025թ. թիվ 53 արձանագրություն) և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից 14.10.2025թ. և 19.11.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Արմինե Տեր-Հովսեփյանին «Ֆասթ Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ