«ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/450 Ա
03.12.2025
«ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 96-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (03.12.2025թ. թիվ 53 արձանագրություն) և «ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից 14.11.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Հակոբ Ղոնջեյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ