«ԷՎՈԿԱԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/448 Ա

03.12.2025

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (03.12.2025 թ. թիվ 53 արձանագրություն) և քննարկելով 20.10.2025թ. ներկայացված «ԷՎՈԿԱԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև 12.11.2025թ. ներկայացված պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ