«ԻՆԹԵԼԼԻՋԵՆԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/447 Ա
03.12.2025
«ԻՆԹԵԼԼԻՋԵՆԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԻՆԹԵԼԼԻՋԵՆԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ առավելագույնը՝ 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԻՆԹԵԼԼԻՋԵՆԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 26-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 53 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԻՆԹԵԼԼԻՋԵՆԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 31-ին (նոյեմբերի 26-ին ներկայացված լրացումով) 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԹԵԼԼԻՋԵՆԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԻՆԹԵԼԼԻՋԵՆԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ