«ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/446 Ա
03.12.2025
«ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ-ն 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ և 4,000,000 (չորս միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 26-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 53 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 23-ին (նոյեմբերի 26-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ և 4,000,000 (չորս միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ