«ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/440 Ա

28.11.2025

«ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (26.11.2025թ. թիվ 52 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 28.11.2025թ. թիվ 208 Ա որոշումը և «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Արմեն Տեր-Հակոբյանի և Արմինե Նաջարյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 07.03.2025թ., 09.04.2025թ., 05.05.2025թ., 22.05.2025թ., 09.06.2025թ., 29.07.2025թ., 30.09.2025թ. և 29.10.2025թ. միջնորդագրերը՝


Ո ր ո շ ու մ ե մ.


1. «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արմեն Տեր-Հակոբյանին:
2. «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արսեն Կատվալյանին:
3. «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Միքայել Մարգարյանին:
4. «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Հայկ Մկրտչյանին:

5. «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Գայանե Մալխասյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ