«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/434 Ա
27.11.2025
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի մայիսի 21-ի թիվ 1/166 Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի մայիսի 21-ի թիվ 1/166 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ