«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/433 Ա
26.11.2025
«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրություն) և «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 14․11.2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Նունե Մկրտչյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ