«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/432 Ա
26.11.2025
«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Արդշինբանկ» ԲԲԸ-ն 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 50,000,000,000 (հիսուն միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամ, 100,000,000 (հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար և 100,000,000 (հարյուր միլիոն) եվրո ընդհանուր ծավալով անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Արդշինբանկ» ԲԲԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 4-ին և 21-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 9-ին (2025թ. նոյեմբերի 4-ին և 21-ին ներկայացրած լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Արդշինբանկ» ԲԲԸ` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ