«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/429 Ա
26.11.2025
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 15,000 հատ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 11,3% (տասնմեկ ամբողջ երեք տասնորդական տոկոս) եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի 26-ի թիվ 52 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և/կամ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ