«ԱԳՐՈՏԵԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/428 Ա

26.11.2025

«ԱԳՐՈՏԵԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ-ն 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և/կամ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 17-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 17-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և/կամ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ կամ «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ