«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/427 Ա
26.11.2025
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ նաև՝ Բանկ) 29.10.2025 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 50,000,000,000 (հիսուն միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 100,000,000 (հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 20-ին և 25-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 29-ին (2025թ. նոյեմբերի 20-ին և 25-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ