«Ստամինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/422 Ա
24.11.2025
«Ստամինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
«Ստամինա» ՍՊԸ 2025 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի հուլիսի 23-ի թիվ 1/248Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Ստամինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի հուլիսի 23-ի թիվ 1/248Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ստամինա» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Ստամինա» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ