«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/419 Ա
19.11.2025
«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի նոյեմբերի 14-ի դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Համաձայնություն տալ «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 867/5 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, ք. Չարենցավան, Ա. Խանջյան փողոց 12) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ