«Թիմ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/417 Ա
19.11.2025
«Թիմ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ (այսուհետ՝ նաև Ընկերություն) 2025 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,400,000,000 (մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 31,500,000 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ 2025 թվականի նոյեմբերի 17-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 51 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ կողմից 2025 թվականի նոյեմբերի 5-ին (նոյեմբերի 17-ին ներկայացված լրացումով) 1,400,000,000 (մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 31,500,000 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ կամ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ