«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Արժեթղթերի ցուցակման և առևտրի ընդունման կանոններ»-ի փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու և «Սակագների մասին կանոններ»-ի փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/416 Ա
19.11.2025
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Արժեթղթերի ցուցակման և առևտրի ընդունման կանոններ»-ի փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու և «Սակագների մասին կանոններ»-ի փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, 220-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. նոյեմբերի 19-ի թիվ 51 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ 08.10.2025թ. ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Կասեցնել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Արժեթղթերի ցուցակման և առևտրի ընդունման կանոններ»-ի փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը:
2. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Սակագների մասին կանոններ»-ի փոփոխությունները և լրացումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ