«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հոմպլեքս» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/415 Ա
19.11.2025
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հոմպլեքս» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. նոյեմբերի 19-ի թիվ 51 արձանագրություն) և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 03.11.2025թ., 11.11.2025թ. և 14.11.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հոմպլեքս» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ