«Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/412 Ա

14.11.2025

«Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը և «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից՝ 26․06․2025թ., 07.07.2025թ․, 16․10․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցումից հանել «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գայանե Զախարյանին։
2. Գրանցել «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Կարեն Կարախանյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ