«ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/407 Ա
12.11.2025
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամ, 20,000,000 (քսան միլիոն) եվրո և 70,000,000 (յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև` համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 16-ին (2025 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ոչ փաստաթղթային, անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ