«Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/406 Ա
12.11.2025
«Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (12.11.2025թ. թիվ 50 արձանագրություն) և «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվության ընկերության 12.09.2025թ. և 27.10.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցել «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվության ընկերության «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվության ընկերություն մուտքագրվելու կամ «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվության ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ