«Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/405 Ա

12.11.2025

«Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն) և «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2025 թվականի հոկտեմբերի 2-ին, 2025 թվականի հոկտեմբերի 30-ին և 2025 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ․

1. «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի ղեկավարի պաշտոնում գրանցել Քնար Պետրոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ